15/11/2012 12:55
Այվազովսկու 3 կտավ միանգամից հանվել են աճուրդի
Sotheby’s աճուրդում վաճառքի են հանվել հայտնի հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու միանգամից երեք կտավ, հայտնում է Եվրոմագը(euromag.ru): Աղբյուրի փոխանցմամբ, դրանք են «Գալաթայի աշտարակը լուսնյակ գիշերով», «Լուսնի ծագումը Ոսկե եղջյուրի ծովածոցում», «Բոսֆորի նեղուցի տեսքը» կտավները:
Երեք կտավներում էլ պատկերված է Կոստանդնուպոլիսը, որով ոգեշնչված է եղել նկարիչը:
Կտավների արժեքները տատանվում են 126 000-ից մինչև 1,4 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: