15/11/2012 15:39
ԱՄՆ ԿՀՎ նախկին պետի սիրուհու համակարգչում գաղտնի տվյալներ են եղել
ԱՄՆ ԿՀՎ նախկին պետ Դեվիդ Պետրեուսի սիրուհու`լրագրող Պոլա Բրոդուելի համակարգչում մեծ թվով գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել, գրում է «Վեստին» (vesti.ru): Աղբյուրի փոխանցմամբ, իրավապահ մարմինները այժմ հետաքննություն են անցկացնում, պարզելու, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել նրա համակարգչում:
Լրատվամիջոցի ընդգծմամբ, ԿՀՎ նախկին պետը այսօր ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեում ցուցմունքներ է տալու Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման մասին, որի արդյունքում մահացել են ԱՄՆ դեսպանը և ևս երեք ԱՄՆ քաղաքացիներ:
Աղբյուրի հիշեցմամբ, ԿՀՎ պետը հրաժարական էր տվել նոյեմբերի 9-ին սիրային կապի պատճառով: Նման «հանցանքը» ամերիկյան ռազմական ուժերում դիտարկվում է որպես լուրջ զանցանք, և շատ խստորեն պատժվում: ԱՄՆ իրավապահ մարմիններին մտահոգում էր այն, որ նրա անձնական էլեկտրոնային փոստարկղը կարող էր «կոտրված» լինել ինչ-որ հակերի կողմից:
Բարաք Օբաման այս առիթով նշել է, որ չի կարծում, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, քանի որ դրա որևէ ապացույց չկա, բացի այդ նշել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն տիրապետում ամբողջական ինֆորմացիայի: