15/11/2012 09:02
Եգիպտոսը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին
Եգիպտոսը հետ է կանչել Իսրայելի իր դեսպանին` ի պատասխան նախօրեին Գազայի սեկտորի ռմբակոծման, որի արդյունքում սպանվել է «Համաս» խմբավորման ռազմական թևի ղեկավար Ահմեդ Ջաբարին, գրում է BBC-ն:
Ըստ աղբյուրի, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին կոչ է արել Արաբական պետությունների լիգային Գազայի սեկտորում կատարվածի վերաբերյալ հրատապ խորհրդակցություն հրավիրել:
Լրատվամիջոցի ընդգծմամբ, իսրայելական ուժերը սպանել են Ա.Ջաբարին և հայտարարել, որ սա միայն սկիզբն է Գազայի հատվածում պաղեստինյան գրոհայինների սպանության: