15/11/2012 15:11
Սերբիան ՌԴ-ից 1 միլիարդ դոլարի վարկ է խնդրել
ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Սերբիան ՌԴ-ից 1 միլիարդ դոլար վարկ է խնդրել:
«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ, Նովակը նշել է, որ Սերբիան 300 միլիոն դոլար կստանա 2012թ.-ին և 700 միլիոն դոլար`2013թ.-ին`համապատասխան փաստաթղթերը գտնվում են ՌԴ ֆինանսների նախարարությունում:
Նշվում է, որ Սերբիան առաջին եվրոպական երկիրը չէ, որ օգնություն է խնդրում ՌԴ-ից`հուլիսին Կիպրոսը ՌԴ-ից 5 միլիարդ եվրոյի վարկ էր խնդրել: