15/11/2012 11:45
ԱՄՆ-ի 7 նահանգ ցանկանում Է դուրս գալ երկրի կազմից
ԱՄՆ-ի 7 նահանգների բնակիչներ հավաքել են անհրաժեշտ քանակությամբ` 25.000, ստորագրություններ` ԱՄՆ-ի կազմից դուրս գալու համար:
«Առգումենտի.ռու»-ի փոխանցմամբ, ստորագրահավաքի փորձ է կատարվել 40 նահանգներում, սակայն միայն 7-ում է հնարավոր եղել հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:
Այժմ 7 նահանգներ սպասում են պաշտոնական պատասխանի` դաշնային կառավարության կողմից:
Ստորագրություններով առաջատարն է Տեխաս նահանգը, որտեղ դուրս գալու օգտին արտահայտվել է 100.000 մարդ: