16/11/2012 17:08
«ՀԱՄԱՍ»-ը հրթիռներ է արձակել Թել-Ավիվի ուղղությամբ
«ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները արդեն 2 օր շարունակ հրթիռներ են արձակում Թել-Ավիվի ուղղությամբ` այսօր պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքում հնչել է օդային հարվածի մասին նախազգուշացնող ազդանշանը:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ` իսրայելական ոստիկանության փոխանցմամբ` քաղաքում, իրոք, տեղի է ունեցել պայթյուն, սակայն դեռևս ոչ մի տեղեկություն տուժածների մասին չի հաղորդվում:
Ոստիկանության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ հրթիռը ընկել է ծովը:
Նշվում է, որ Թել-Ավիվը վերջին անգամ հրթիռակոծության էր ենթարկվել 1991 թ.-ին: