16/11/2012 14:31
Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը տեղափոխվել է Սինգապուր
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չեն Նամը Մակաոյից տեղափոխվել է Սինգապուր:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Կիմ Չեն Նամը Մակոյից մեկնել է դեպի 3-րդ երկիր` հարավկորեական հետախուզության օգնությամբ:
Սեուլից այդ տեղեկությունները հերքել են, նշելով, որ Նամը իրոք վերջին ժամանակներս չի բնակվում Մակաոյում:
Նշենք, որ Կիմ Չեն Նամը վաղուց է վերածվել «ժողովրդական փլեյբոյի»-ի` 2001թ.-ին նրան ձերբակալել էին Ճապոնիայում կեղծ անձնագրի պատճառով, նրա հարաբերությունները հոր հետ վատթարացել էին և այդ պահից սկսած Կիմ Չեն Իռի ավագ որդին բնակվում է Մակաոյում: Նա այցելում է տեղական խաղատներ և այլ զվարճանքի վայրեր, ժամանակ է անցկացնում չինական «ոսկե երիտասարդության» հետ և իրեն չի պատկերացնում Հյուսիսային Կորեայի առաջնորդի դերում: