16/11/2012 20:11
Վլ.Պուտինը Անգելա Մերկելին կոչ է արել օբյեկտիվ լինել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Pussy Riot խմբի գործով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քննադատությանը, կոչ է արել նրան օբյեկտիվ կարծիք կազմել իրավիճակի վերաբերյալ, գրում է «Վեստին» (vesti.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, Վլ.Պուտինը Ա.Մերկելին պատմել է, որ խմբի անդամներից մեկը հրեայի խրտվիլակ է կախել և կոչ արել Մոսկվան ազատել նրանից:
«Մենք չենք կարող պաշտպանել հակասեմական դիրքորոշում ունեցող մարդկանց: Ես խնդրում եմ հարցին նայել համակողմանի»,-ասել է նա:
Լրատվամիջոցի հիշեցմամբ, Մերկելը «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայում նման քայլի համար աղջիկները դժվար թե ազատազրկվեին: