17/11/2012 14:21
Եգիպտոսի տրանսպորտի և կապի նախարարը հրաժարական է տվել
Եգիպտոսի տրանսպորտի և կապի նախարար Մուհամեդ Ռիշադ ալ Մատինին հրաժարական է տվել Ասյուտ շրջանում այսօր տեղի ունեցած պատահարից հետո, որի հետևանքով մահացել է 47 մարդ, գրում է ՌիաՆովոստին(ria.ru):
Աղբյուրի հիշեցմամբ, այսօր առավոտյան Ասյուտ շրջանում գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսի, որում գտնվել են մոտ 60 դպրոցականներ, որոնց մեծ մասի տարիքը չի գերազանցել 6 տարին:
Նախարարը այս պատահարի պատասխանատվությունը իր վրա է վերցրել և հրաժարականի դիմում ներկայացրել նախագահ Մուհամեդ Մուրսիին: Հրաժարական է տվել նաև Եգիպտոսի երկաթուղային գծերի ընկերության տնօրենը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին հարցաքննվում է այն տարածքի պատասխանատուն, որտեղ եղել է այս պատահարը:
Նահանգապետն արդեն հրաման է ստորագրել այս դեպքը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: