17/11/2012 11:21
Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, երկու երկրների առաջնորդները քննարկել են Գազայի հատվածում ստեղծված լարված իրավիճակը:
ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները`բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել ուժային գործողությունները: