19/11/2012 12:53
Գոռ Հարությունյանը` արծաթե մեդալակիր
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոյիստների առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիրներ:
Գոռ Հարությունյանը (66 կգ) արժանացավ արծաթե, իսկ Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)` բրոնզե պարգևի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Տիգրան Վարոսյանը (66 կգ) մեդալների համար պայքարից դուրս մնաց հենց առաջին գոտեմարտում, իսկ Գրիգոր Իվանյանը (60 կգ) բավարարվեց հինգերորդ տեղով:
Հավելենք , որ տատամի էին դուրս եկել Եվրոպայի 38 երկրների 362 ձյուդոյիստներ: