19/11/2012 15:38
Պաղեստինյան հրթիռը ընկել է իսրայելական դպրոցի վրա
Պաղեստինցիների կողմից իսրայելական Աշքելոն քաղաքի հրթիռակոծության հետևանքով մասամբ քանդվել է տեղի դպրոցներից մեկը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Աշքելոնի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ, որոնցից 3-ը վնասազերծվել է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի միջոցով:
Նշվում է, որ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: