19/11/2012 09:00
Քլինթոնն ու Լավրովը կհանդիպեն
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է BBC-ն:
Լուրը հաստատել է նաև Ս. Լավրովը: Մանրամասնելով հանդիպմանը քննարկվելիք թեմաները՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Հ. Քլինթոնի հետ նոյեմբերի 20-ին խոսելու է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման մասին՝ մասնավորապես միջազգային միջնորդների քառյակի նախարարական մակարդակով հանդիպման (ԱՊԼ-ի մասնակցությամբ) անհրաժեշտության մասին: