20/11/2012 14:42
Այսօր երեխաների համաշխարհային օրն է
Այսօր աշխարհը նշում է Երեխաների համաշխարհային օրը (Universal Children's Day): 1954թ. դեկտեմբերին այն հռչակել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան խորհուրդ է տվել բոլոր երկրներին նշել այս օրը՝ որպես ամբողջ աշխարհում երեխաների բարօրրության ապահովման օր: Նախաձեռնությանը միացել է 193 երկիր:
1959թ.-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ը ընդունել է Երեխայի իրավունքների դեկլարացիան, իսկ 1989թ.-ին երեխայի իրավունքերի կոնվենցիան: Ամեն տարի 11 մլն երեխա մահանում է` չապրելով հինգ տարի, տասնյակ մլն երեխաներ մնում են ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ` հնարավորություն չունենալով ապրելու և զարգանալու:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մեծ աշխատանք է իրականցնում երեխաների առողջության բարելավման ուղղությամբ` նախածննդյան շրջանից մինիչև պետանեկան շրջան, ֆոնդը նաև օգնում է այն երեխաներին, որոնց ծնողները մահացել են ՄԻԱՎ ՁիԱՀ-ից. այդ երեխաները ստանում են նույնպիսի խնամք, ինչպես իրենց հասակակիցները: