20/11/2012 19:46
Եգիպտոսի նախագահ. Գազայի հակամարտությունը կավարտվի այսօր
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, ով «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման միջնորդ է, հայտարարել է, որ Գազայում «իսրայելական ագրեսիան» կավարտվի այսօր:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ներին, Մուրսին հայտարարել է, որ հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցություններն արդեն «առաջիկա ժամերին» կտան դրական արդյունք:
Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, այս տարածաշրջան է ուղևորվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ևս պատրաստվում է հանդես գալ որպես միջնորդ: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայի հատվածում: