21/11/2012 14:33
Դավութօղլուն Գազայում չի կարողացել զսպել արցունքները
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արաբական մի շարք երկրների արտգործնախարաների հետ այցելել է Գազայի հատված:
«TRTrussian.com»-ի փոխանցմամբ, Դավութօղլուն, ելույթ ունենալով Գազայի հատվածում, հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա Իսրայելին Գազայի հատվածը վերածել բանտի` բաց երկնքի տակ:
Նրա խոսքերով, իրենց պահանջները պարզ են` Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ հարձակումների անմիջական դադարեցում և ապաշրջափակում:
Ուշագրավ է, որ Գազայի հատված Դավութօղլուի հետ միասին ժամանել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի որդին` Բիլյալ Էրդողանը:
Դավութօղլուն այնուհետև այցելել է «Շիֆա» հիվանդանոց, որտեղ ուրախությամբ ընդունվել է Գազայի հատվածի բնակիչների կողմից:
Թուրքիայի արտգործնախարարը Գազա իր այցի ընթացքում հանդիպել է հարազատներին կորցրած պաղեստինցիների հետ:
Դավութօղլուն իր ցավակցությունն է հայտնել ու չի կարողացել զսպել արցունքները` նախարարի հոնգուր-հոնգուր արտասվելը հուզել է նաև նրա շուրջը հավաքվածներին։