21/11/2012 17:00
Արքայադուստր Դիանայի կենսագիրը ավտովթարի է ենթարկվել
Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորտոնը: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Մորտոնը և նրա կինը հիվանդանոց են տեղափոխվել, իսկ մյուս ավտոմեքենայի ուղևորներից երկուսը` մեկ կին և երեխա, տեղում մահացել են:
Ավտովթարի պատճառները անհայտ են:
Նշենք, որ Է. Մորտոնը արքայադուստր Դիանայի մասին «Նրա իրական պատմությունը» գրքի հեղինակն է, որը հրատարակվել է 1992 թ.-ին:
Նա նաև շատ այլ հայտնի մարդկանց` Ուելսի արքայադստեր որդու` արքայազն Ուիլյամի և նրա կնոջ, բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի և նրա կնոջ` Վիկտորիայի, ինչպես նաև` Մոնիկա Լևինսկու կենսագիրն է: