21/11/2012 11:43
Փարիզում բացվել է Ս.Դալիի աշխատանքների ամենամեծ ցուցադրությունը
Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացվել է 1979թ.-ից հետո Սալվադոր Դալիի աշխատանքների ամենամեծ ցուցադրությունը:
Ներկայացված են Վարպետի ավելի քան 200 աշխատանքներ:
Ինչպես գրում է Euromag-ը, Փարիզի հեղինակությունը` որպես քաղաքի, որտեղ թանգարանների այցելուները կարող էին հերթ կանգնել ամբողջ գիշեր, միայն թե շփվեին արվեստի հետ, այս շաբաթ նորից կհաստատվի:
Սպասվում է այն անցուդարձը, որն ունի 30-ամյա վաղեմություն, երբ Դալիի աշխատանքները դիտելու էին գալիս օրական 8000 մարդ: