22/11/2012 09:12
Մոնղոլիային պաշտոնապես դարձել է ԵԱՀԿ անդամ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Էյմոն Գիլմորը հայտարարել է, որ Մոնղոլիան դարձել է ԵԱՀԿ-ի 57-րդ անդամը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Գիլմորը նշել է, որ որոշումն ընդունվել է բոլոր անդամ-երկրների միաձայն համաձայնությամբ:
Մոնղոլիայի պատվիրակությունը լիիրավ մասնակցություն կունենա Դուբլինում դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նիստին: