22/11/2012 10:41
Ելիսեյան դաշտերում վառվել են ամանորյա լույսերը
Փարիզը լուսավորվել է ամանորյա լույսերով, գրում է Վեստին(vesti.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, Ելիսեյան դաշտերում ամանորյա լույսերը վառել է դերասանուհի Դայանա Կրյուգերը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետը:
Սկզբում հավաքվածների վրա կոնֆետների անձրև է թափվել, ապա իրար հետևից լուսավորվել են Փարիզի գլխավոր փողոցներից մեկի` Շանզե-լիզե պողոտայի 200 ծառերը:
Լույսերը վառ կմնան մինչև տոների ավարտը` հունվարի 10-ը: