23/11/2012 17:14
Փոփոխություն`բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց հրամանագրում
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ Նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, համաձայն հրամանագրի` հանձնաժողովի կազմը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆ - ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մխիթար ԳՐԻԳՈՐՅԱՆ - ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ
Ալբերտ ԽԱՉԻՅԱՆ - ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ - ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կարո ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Լենստոն ՂՈՒԼՅԱՆ - ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)»,-հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: