23/11/2012 12:45
Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար` Երևանում
Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում նոյեմբերի 24-ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս, նախկին ջրագնդորդ Լեոնիդ Ազգալդյանի ավանդական հուշամրցաշարը:
Միջոցառումը նախաձեռնել են ջրագնդակի հայկական դաշնությունը, «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամը և «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն: Աջակցում են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հուշամրցաշարին կմասնակցեն մայրաքաղաքի «Մասիս», «Երևան», «Վիկտորիա», «Արմադա», «Ակվա Լենդ» և «Սպիտակ» թիմերի ջրագնդորդները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: