24/11/2012 15:45
Ֆիլիպինների նախագահը չի թողնի ծխելը
Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահը չի պատրաստվում թողնել ծխելը: Այս մասին գրում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ` ավելի վաղ երկրի բժիշկների ասոցիացիան կոչ էր արել նրան թողնել ծխելը, քանի որ նա սկսել է հաճախակի հազալ:
Մամլո քարտուղարը երկրի նախագահի այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ դա օգնում է նրեն հաղթահարել սթրեսը, իսկ վերջին շրջանում նրա առողջության վատթարացումը կապված է գրիպի և ծաղկային փոշուց ալերգիայի հետ:
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում նախագահը բաց է թողել մի շարք պաշտոնական միջոցառումներ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 09:59