24/11/2012 10:56
ՌԴ-ը Սերբիային 800 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ՌԴ-ը 800 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու Սերբիային`տարեկան 4,1% տոկոսադրույքով:
Կոմմերսանտ-ի փոխանցմամբ, Սիլուանովը նշել է, որ այդ վարկը տրամադրվում է ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու, երկագծերի կառուցման և վերականգնման նպատակով: Գումարները կտրամադրվեն 5 տարվա ընթացքում, տոկոսադրույքը կկազմի 4,1%: