24/11/2012 10:43
Սիրիայում քրդերը միավորվում են`գրոհայիններին դիմակայելու համար
Սիրիայի քրդական քաղաքական խմբավորումները կստեղծեն միավորված զինված խմբավորումներ`քրդաբնակ հյուսիս-արևելյան շրջաններում ընդդիմությանը դիմագրավելու համար:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Արևմտյան Քրդստանի ժողովրդական խորհուրդը և Սիրիայի ազգային խորհուրդը որոշում են կայացրել միավորված զինված խմբավորումներ ստեղծելու վերաբերյալ: Դրանց կորիզը կազմելու են Դեմոկրատական միության կուսակցության անդամները:
Նշվում է, որ վերջերս Սիրիայի Ռաս-ալ-Ային քաղաքում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկների և քրդերի միջև: Երկու կողմերից զոհվել էր մոտ 40 մարդ: