26/11/2012 09:16
Կատալոնիայում`խորհրդարանական ընտրություններ
Կատալոնիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնց կարող է հաջորդել անկախության հանրաքվեի անցկացումը:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, 7 միլիոն կատալոնացիներ պետք է ընտրեն 135 խորհրդարանականի:
Փորձագետների կարծիքով, ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունեն չափավոր ազգայնականները` Կատալոնիայի գործող կառավարության ղեկավար Արտուր Մասի գլխավորությամբ:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հայտարարում են, որ Կատալոնիան տարեկան 16 միլիարդ եվրո է հատկացնում Իսպանիայի բյուջեին: