26/11/2012 14:13
Իսրայելի պաշտպանության նախարարը լքում է քաղաքականությունը
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունը լքելու մասին:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Բարաքը նշել է, որ շարունակելու է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Էհուդ Բարաքը 1991-1995թթ.-ին զբաղեցրել է Իսրայելի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 1999-2001թթ.-ին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
2011թ.-ից հանդիսանում է նաև «Ացմաուտ» կուսակցության առաջնորդ: