26/11/2012 10:40
ԱՄՆ-ը Աֆղանստանում կթողնի 10.000 զինվորական
ԱՄՆ-ի կառավարությունը նպատակ ունի 2014թ.-ից հետո Աֆղանստանում թողնել մոտ 10.000 զինվորական:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Աֆղանստանում հետագա ռազմական ներկայության համար Վաշինգտոնը պետք է ստանա այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի համաձայնությունը:
Նշվում է, որ Աֆղանստանի նախագահը կհամաձայնվի ամերիկյան զորքերի ներկայությանը, եթե ԱՄՆ-ի զինվորականները ենթարկվեն աֆղանական դատական համակարգին: