27/11/2012 17:44
Խորհրդակցություն` Արցախի նախագահի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով դրա կարևորությունը գյուղատնտեսության զարգացման, հողօգտագործողների աշխատանքի խրախուսման և հողերի պահպանման ու բարելավման տեսանկյունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: