27/11/2012 11:56
«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչի տոմսերը վաճառվել են 20 րոպեում
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլի տոմսերը, որոնք վաճառքի էին հանվել նախօրեին, վաճառվել են ընդամենը 22 րոպեում: Այս մասին գրում է Euromag.ru-ն:
«Մենք ուրախ ենք, որ այս խոշոր երեկույթի տոմսերը կարողացանք վաճառել մինչև Սուրբ Ծնունդ», - ասել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Մարտին Օսթերդալը: Շարունակելով իր խոսքը` նա նշել է, որ քանի որ ամենաէժան տոմսերն արժեն 10 եվրոյից ոչ ավելի, իրենք հնարավորություն են տվել, որ ավելի շատ մարդիկ մասնակցեն շոուին:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2013» մրցույթը տեղի կունենա Շվեդիայում` մայիսի 14-ին, 16-ին և 18ին: