27/11/2012 16:15
Իսրայելի նախկին ԱԳ նախարարը վերադառնում է քաղաքականություն
Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին, ով կես տարի առաջ կասեցրել էր իր քաղաքական գործունեությունը, հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, նոր ձախ-կենտրոնամետ «Շարժում» կուսակցությունը մասնակցելու է 2013թ.-ին նախատեսված համընդհանուր ընտրություններին:
Մայիսին Լիվնին հայտարարել էր, որ լքում է խորհրդարանը և մեծ քաղաքականությունը, քանի որ Իսրայելում քաղաքական կյանքը դարձել է շատ ցինիկ: