27/11/2012 11:14
Սիրիական քրդերը կմիավորվեն`դաշնային պետություն ստեղծելու համար
Սիրիայի քրդերը որոշել են միավորվել, որպեսզի երկրում ստեղծեն դաշնային պետություն, որտեղ քրդական փոքրամասնությունը կունենա ինքնավարություն:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, համաձայնությունը ձեռք է բերվել Դեմոկրատական միություն կուսակցության և Քրդական ազգային խորհրդի միջև. բանակցություններին նպաստել է իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին:
Կուսակցությունները համաձայնության են եկել համատեղ անվտանգության ծառայություն ստեղծելու, ռազմական խմբավորումների միավորման և անցակետերը համատեղ վերահսկելու շուրջ: