28/11/2012 10:24
Չավեսը նորից մեկնում է Կուբա` բուժվելու
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը նախորդ տարի չարորակ ուռուցք էր հեռացրել Կուբայում, նորից մեկնում է Կուբա բուժումը շարունակելու համար:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Չավեսը դիմելով երկրի Կոնգրեսին նշել է, որ ինքը պետք է պլանային բուժում անցնի` թերապիայի վերջին կուրսի իրականացումից 6 ամիս հետո:
Նշվում է, որ 2011թ.-ի հունիսին Չավեսն արդեն վիրահատվել էր Կուբայում: