28/11/2012 09:03
Մեծ Բրիտանիայում հեղեղները ջրածածկ են արել մի շարք բնակավայրեր
Մեծ Բրիտանիայում հեղեղները ջրածածկ են արել Հյուսիսային Ուելսը, գրում է Վեստին(vesti.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տվել բնակիչներին լքել իրենց տները:
Արդեն իսկ տարհանվել են մոտ 500 տների բնակիչներ, որոնց սպառնում է ջրհեղեղը: Էլվի գետը դուրս է եկել հունից: Ահազանգում են նաև հնէաբանները, որոնց կարծիքով, կարող են անդառանալի կորուստներ լինել նաև պատմամշակութային հուշարձաններին:
Օդերևութաբանների կարծիքով, տարերքը սպառնում է 210 շրջանների բնակչությանը: Արդեն իսկ շատ ճանապարհներ ջրածածկ են եղել: