28/11/2012 13:55
Կընդլայնվեն Հարվարդի համալսարանի և Արցախի գիտակրթական կապերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովի հանդիպմանն հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի և Արցախի գիտակրթական և վերլուծական շրջանակների միջև կապերի զարգացմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալներ, հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից: