28/11/2012 11:12
Մահացել է Monde թերթի խմբագիր Էրիկ Իզրաելեվիչը
Ֆրանսիական Monde թերթի խմբագիր Էրիկ Իզրաելեվիչը մահացել է Փարիզում` 58 տարեկան հասակում, գրում է Եվրոմագը(euromag.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, լրագրողի ինքնազգացողությունը վատացել է աշխատավայրում: Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն նա հիվանդանոցում մահացել է:
Էրիկ Իզրաելեվիչընաև գլխավորել է Telerama և Courrier international թերթերի վերահսկողական խորհուրդը, համարվել Tribune թերթի հիմնադիրներից մեկը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ցավակցություններն է հայտնել նրա մահվան կապակցությամբ: