28/11/2012 17:40
ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտում է Սիրիայում մարդու իրավունքների շարունակական, լայնածավալ ու համակարգված ոտնահարումները և կոչ անում իշխանություններին վերջ տալ բոլոր տեսակի ճնշումներին: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր ասամբելան կոչ է արել Սիրիայի կառավարությանը պաշտպանել իր բնակչությանը և ապահովել մարդու իրավունքների իրացումը:
Գլխավոր ասամբլեան նաև կոչ է արել Սիրիաի իշխանություններին ազատ արձակել բոլոր այն մարդկանց, ովքեր կամայականորեն կալանավորվել են:
Հյուսիսային Կորեայի վերաբերյալ առաջին բանաձևն ընդունվել է առանց քվեարկության` կոնսենսուսի միջոցով:
Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունվել, որում նույնպես դատապարտում են մարդու իրավունքների ոտնահարումները:
Նշված բանաձևերը պետք է ուղարկվեն վերջնական քննարկման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերին: