28/11/2012 10:31
Հռոմի պապը Twitter-ում բլոգ է ունենալու
Պապական խորհրդի հասարակական կապերի միջոցների ղեկավար արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին շաբաթ օրը Սուրբ աթոռի մամուլի կենտրոնում ներկայացնելու է Բենեդիկտոս 16-րդ-ի Twitter-յան բլոգը: Այս մասին, հղում անելով Վատիկանի ռադիոյին, հաղորդում է «BBC» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, բլոգում առաջին հերթին տեղադրվելու են Հռոմի պապի քարոզներից և ելույթներից հատվածներ:
Ինչպես հայտնել է արքեպիսկոպոսը, Բենեդիկտոս 16-րդը անձնապես կհաստատի բոլոր հաղորդագրությունները` նախքան դրանց զետեղումը: