29/11/2012 10:51
Ջուլիան Ասանժը առողջական լուրջ խնդիրներ ունի
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով Մեծ Բրիտանիայի իշխանություններից թաքնվում է Էկվադորի դեսպանատան տարածքում, վատանում է, գրում է Վեստին(vesti.ru): Աղբյուրի փոխանցմամբ, նա տառապում է թոքերի քրոնիկ հիվանդությամբ, որը վերջին շրջանում սրվել է:
Նրա առողջության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Էկվադորի դեսպանատունը:
Ավելի վաղ Ջ.Ասանժը CNN հեռուստաընկերությանը հայտնել էր, որ իր հիվանդությունն առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: