29/11/2012 11:25
Նոյեմբերի 26-ը պատմական օր է դարձել Նյու Յորքի համար
Նոյեմբերի 26-ը Նյու Յորքի համար պատմական օր է, գրում է Վեստին(vesti.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, օրը նշանավորվում է նրանով, որ այդ օրը իրավապահ մարմինների կողմից որևէ հանցագործություն չի արձանագրվել և այն դարձել է ամենախաղաղը Նյու Յորքի ողջ պատմության ընթացքում:
Նյու Յորքի ոստիկանապետ Պոլ Բրաունը հայտնել է, որ այդ օրվա ընթացքում որևէ բռնաբարություն, սպանություն կամ էլ հանցագործություն չի կատարվել, ինչը բացառիկ երևույթ է այդ քաղաքի համար:
Պ.Բրաունը հայտնել է, որ այս պահին քաղաքում հանցավորության մակարդակը հասել է նվազագույնի:«Սպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 26 %-ով, և այս պահին կազմում է 366 դեպք»,-ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ, սակայն 2012 թ. Նյու Յորքում հանցավորության մակարդակը 3%-ով ավելացել է: