01/12/2012 12:48
Արցախի նախագահն ընդունել է Ռ. Յիրիկյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից փոխանցում են, որ քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարևոր թե' տնտեսական, թե' սոցիալական տեսանկյուններից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին: