01/12/2012 12:58
Հանձնաժողով` Արցախում օտարերկրացիների հետ կապված հարցերով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովի կամում են` ԼՂՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ կառավարությանն առըթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ԼՂՀ կառավարությանն առըթեր ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը, ԼՂՀ կառավարությանն առըթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար) Լևոն Գրիգորյանը: