03/12/2012 11:37
Նիգերիայում 10 քրիստոնյա դարձել է «Բոկո-Հարամ»-ի զոհ
Ծայրահեղական իսլամիստական «Բոկո-Հարամ» կազմակերպությունը հարձակում է իրականացրել Չիբոկ շրջանի Բորնո բնակավայրի վրա և գնդակահարել 10 քրիստոնյայի:
«Գուդոկ.ռու»-ի փոխանցմամբ, Չիբոկ շրջանի բնակչության մեծամասնությունը կազմում են քրիստոնյաները. իսլամիստները, ներխուժելով բնակավայր, այրել են մի քանի տուն, այնուհետև գնդակահարել են դուրս փախչող մարդկանց:
Նշվում է, որ նախորդ շաբաթ նույն շրջանում իսլամիստները Կամերունի հետ սահմանին սպանել էին 2 ոստիկանի: