04/12/2012 10:39
Բելֆաստում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ. ցուցարարների հետ բախման հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ քաղաքային խորհուրդը կողմ էր քվեարկել քաղաքապետարանի ճակատային հատվածից բրիտանական դրոշը հեռացնելուն, որը տեղադրված էր 1906թ.-ից:
Նշվում է, որ դրոշը խորհրդանշում էր Հյուսիսային Իռլանդիայի պատկանալիությունը Մեծ Բրիտանիային:
Քվեարկությունից հետո ցուցարարները փորձել են ներխուժել քաղաքապետարան, քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ: