04/12/2012 12:38
«Հայաստանում ամեն տեսակի հեղինակություն կա, բացի գաղափարականից»
«Այսօր Հայաստանում ամեն տեսակի հեղինակություն կա, բացի գաղափարականից: Չկան գաղափարախոսություններ և գաղափարակիրներ, ում հետևից կարող է գնալ ժողովուրդը: Ներկայում պայքարը միայն փողի համար է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց PR ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը:
Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ Կ. Քոչարյանն ընդգծեց. «Այսօր հայտնի է, որ առաջադրվելու է Սերժ Սարգսյանը և չգիտեմ էլ ով… Իսկ այս ամենը քաղաքական դաշտի փոշիացման հետևանք է»,- ասաց փորձագետը և կատակով հավելեց, որ չի բացառվում, որ որոշ մարդիկ իրենց թեկնածությունը կառաջադրեն փետրվարի 19-ից հետո:
Ամփոփելով իր խոսքը՝ Կ. Քոչարյանը ՀԱԿ-ԲՀԿ-ՀՀԿ խաղն անվանեց բերմուդյան եռանկյունի: