04/12/2012 09:57
Օբաման զգուշացրել է` քիմիական զենքի օգտագործումն անթույլատրելի է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջուկային զենքերի անվտանգությանը նվիրված սիմպոզիումի ընթացքում անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին խոսակցություններին։ Այս մասին գրում է BBC-ն:
Օբաման Սիրիայի իշխանություններին զգուշացրել է զերծ մնալ քիմիական զենք օգտագործելուց, ընդգծելով, որ դա կտրականապես անթույլատրելի է:
«Ասադին և նրա հրամանատարությանն այսօր ցանկանում եմ նախազգուշացնել՝ աշխարհի աչքերը ձեր վրա են սևեռված։ Քիմիական զենքի կիրառումն անընդունելի է: Եթե Ասադը նման ճակատագրական սխալ թույլ տա, որն իր հետ կբերի բազմաթիվ հետևանքներ, ապա դրա համար պատասխան կտա»,- ասել է Օբաման և հավելել, որ իրենք թույլ չեն տա, որ 20-րդ դարում ստեղծված ամենաանխոհեմ զենքով վտանգվի 21-րդ դարը: