05/12/2012 13:45
Հայ գրոսմայստերները` Պավլոդարում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և գրոսմայստերներ Անուար Իսմագամբետովի, Պյոտր Կոստենկոյի (Ղազախստան) և միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմևի (Ռուսաստան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Զավեն Անդրիասյանն ունի 4,5, Հովհաննես Գաբուզյանը` 4, Հրայր Սիմոնյանը` 3,5 միավոր: