05/12/2012 09:03
Հունաստանի բյուջեի դեֆիցիտը երկարաձգվել է 2 տարով
ԵՄ 27 երկրների ֆինանսների նախարարները 2 տարով երկարաձգել են Հունաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 %-ով կրճատելու ժամկետը: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ասված է ԵՄ Տնտեսական և ֆինանսական խորհրդի հայտարարության մեջ:
«Խորհուրդը համաձայնեցրել է Հունաստանին նոր օգնություն տրամադրելու ժամկետները, որի համաձայն՝ Աթենքը մինչև 2016-ը պետք է իր բյուջետային դեֆիցիտի մակարդակը կրճատի ՀՆԱ-ի 3 %-ի չափով»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ: