05/12/2012 11:52
Տնտեսագետ. Հայաստանում գործազուրկ է երիտասարդների 60 %-ը
Հայաստանում գործազուրկ է երիտասարդների 60 %-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Ըստ նրա` հիմնական խնդիրն այն է, որ բուհը պատրաստում է կադրեր, ոորնք պահանջված չեն աշխատաշուկայում. «Հայաստանը պահանջված կադրերի դոնոր է դարձել զարգացած երկրների համար, որոնք սկսել են որակյալ կադրեր ներմուծել զարգացող երկրներից»,- ասաց Թ. Մանասերյանը:
Ըստ բանախոսի՝ կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր` երկրից կադրերի արտահոսքը կանխելու համար. «Եթե ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործվեն, Հայաստանը կունենա երկնիշ զարգացում, իսկ այս 7 %-ը կրիայի քայլերի է նման»,- եզրափակեց Մանասսերյանը: