06/12/2012 17:19
Ավետիք Գրիգորյանը առաջատարից հետ է մնում կես միավորով
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունի 5,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմևից (Ռուսաստան):
Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5, Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը` 4,5-ական միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: